Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց հարցին, թե երբ հնարավոր կլինի վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։
«Երբ որ անվտանգ կլինի, իսկ դա կլինի այն դեպքում, երբ որ մենք խաղաղության պայմանագիր կկնքենք և բոլոր հարաբերությունները կկարգավորենք»,- նշեց նա։
Հարցին, թե բանակցություններ կա՞ն արդյոք ԼՂ վերադառնալու շուրջ, նա կրկին շեշտեց, որ երբ անվտանգ կլինի, այդ հարցը ևս կբարձրաձայնվի։
Սիմոնյանը անդրադարձավ նաև այն մեղադրանքին, թե Արցախը վերածել են Լեռնային Ղարաբաղի․ «Ես քաղաքական գործիչ եմ և դեմ եմ, որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքացիներից մեկին անվանի թուրքական, ադրբեջանական անվանումներով։ Ես պետք է քաղաքական գործչի էթիկան պահպանեմ։
«Հիմա ընդդիմադիր լինելն ու դեմագոգիայով զբաղվելն ամենահեշտ բանն է, երբ դու պատասխանատվույթուն ունես, և ղարաբաղցի մարդ կա, ու կարող է մոտենալ քեզ ազատ հարց տալ։ Պետք է գիտակցես քո պատասխանատվությունը։ Ես պատասխանում եմ, որ ամեն ինչ կարվի, որ վերադառնան այնտեղ, այն ժամանակ, երբ անվտանգ կլինեք, որովհետև երբ դուրս եկաք այնտեղից, անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք»։
Հարցին՝ ինչպե՞ս էր այդ պայքարն արվելու, Սիմոնյանը ընդգծեց․ «Այն զենքով, որը Հայաստանը իր ամբողջ քաղաքական ատարումով թողել և տվել էր։ Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է, պետք էր կռվել»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
