Մամուլում այսօր հրապարակումներ եղան, թե Ավշարի գինու-կոնյակի գործարանի պահեստներից մեկի տարածքում հրդեհ է եղել, որի հետևանքով նաև որոշակի քանակությամբ կոնյակ է այրվել։
Արձագանքելով այս լուրերին՝ Ավշարի գինու գործարանից ասել են՝ որևէ հրդեհ չի եղել։
«Հրդեհը բռնկվել է կահույքի արտադրամասում, որը գտնվում է գործարանից մոտ 2 կմ հեռավորության վրա»,-Aysor.am-ին հայտնել են գործարանից։