Բшքվի «Ռпւսական տունը» դադարեցնում է գործունեությունը

Բաքվի «Ռուսական տունը» պատրաստվում է դադարեցնել գործունեությունը։ Ադրբեջանական ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է «Ռուսական տուն»-ը։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պահանջի կապակցությամբ Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո — Ռուսական տան» ներկայացուցչությունը միջոցներ է ձեռնարկում իր գործունեությունը կասեցնելու համար», — ասվում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ զլմ-ներում տեսանյութեր են տարածվում, ըստ որոնց՝ Բաքվում ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնի շենքի մակագրություններն արդեն ապամոնտաժվում են։ Առայժմ հանվել է միայն ռուսերեն մակագրությունը․ հայտնել է «Ռուսական տան» ներկայացուցիչը։

Կիսվել սոց․ ցանցերում