Հայաստանի համար դժվար կլինի մոտենալ ԵՄ-ին և միևնույն ժամանակ մնալ ԵԱՏՄ անդամ․ Գшլուզին

Հայաստանի համար դժվար կլինի մոտենալ Եվրամիությանը և միևնույն ժամանակ մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, նա պետք է որոշի իր հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ։ Այդ մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Որքան ես հասկանում եմ, մեր հայ ընկերներն ասում են, որ ԵՄ-ի հետ մերձեցումը պետք է լինի աստիճանաբար, և որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ։ Այսպես թե այնպես, հավանաբար դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթաց։ Ինչ-որ փուլում պետք է որոշում կայացվի»,- ասել է Գալուզինը:

Կիսվել սոց․ ցանցերում