Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը։ Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմից: Ձևավորված ավանդույթի համաձայն, Սուրբ Մասունքով կկատարվի մատաղի աղի օրհնության արարողություն և կմատուցվի Սուրբ և անմահ Պատարագ, սկիզբը՝ 10:30-ին: Սիրով հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի զորությանը: Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00:
Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զпրավարի Մասունքը
