Մայր ընձառյուծն իր մեծացած ձագի հետ կրկին արձանագրվել են ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում։
Այս մասին հայտնել են նախարարությունից:
«Մեկնարկած տարվա ընթացքում ՇՄՆ «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) համատեղ մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում առաջին անգամ հաջողվել է ֆիքսել մայր ընձառյուծին և ձագին։
Նման արդյունքը լավագույն գնահատականն է մեր բոլոր գործընկերների հետ համատեղ իրականացվող արդյունավետ գործունեության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
