Ուկրшինան պատրաստ է բանակցությունների․ Ումերпվ

Բրյուսելում Ռամշտեյնի ձևաչափով հանդիպումից առաջ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է բանակցությունների, նաև հայտարարել է, որ իր եվրոպացի գործընկերներից ավելի շատ զենք կխնդրի։

«Ուկրաինան պատրաստ է բանակցությունների՝ հակամարտությանը վերջ տալու համար», – գրել է նա իր Telegram ալիքում։

Նա կրկնել է Կիևի այն թեզը, որ խաղաղություն կնքելու համար «Ուկրաինան պետք է ուժեղ լինի մարտի դաշտում»։

Կիսվել սոց․ ցանցերում