Հասարակական կարգի պահպանության ծшռայությունը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ստուգայցեր է իրականացնում

Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։

«Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը»,- ասվում  է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում