ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է զերծ մնա այլ երկրների գործերին միջամտելուց և կենտրոնանա իր ներքին խնդիրների վրա։ Այս մասին նա հայտարարել է Դուբայում կայացած Համաշխարհային կառավարության գագաթաժողովում։ «Միացյալ Նահանգները պետք է զբաղվի իր գործով և ոչ թե ամենուր նպաստի ռեժիմի փոփոխությանը: Երկրին այժմ անհրաժեշտ է կրճատել պետական ծախսերը՝ երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար։ ԱՄՆ-ում կան բազմաթիվ պետական կառույցներ, որոնք չպետք է գոյություն ունենան ու վատնեն ամերիկացի հարկատուների փողերը»,- ասել է Մասկը։
ԱՄՆ-ը պետք է զերծ մնա այլ երկրների գործերին միջամտելուց. Մшսկ
