Երևանում «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա՝ բшխվել այլ մեքենայի. կա տուժած

Փետրվարի 13-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթանալով բախվել «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Քննիիչ հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել սոց․ ցանցերում