Լիբшնանի կառավարությունն արգելել է իրшնական ինքնաթիռի մուտքը երկիր. Բեյրпւթում խոշոր բпղոքի ակցիաներ են սկսվել

Բեյրութում խոշոր բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ Լիբանանի կառավարությունը, չնայած նախնական համաձայնությանը, արգելել է իրանական Mahan Air ինքնաթիռի մուտքը երկիր:

Այս որոշմանը նախորդել էր Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիչայ Էդրայի հայտարարությունը, որ իրանական ինքնաթիռները, որոնք կանոնավոր և չարտերային թռիչքներ են իրականացնում դեպի Բեյրութ, իբր միջոցներ են մատակարարում «Հըզբոլլահ»-ին, որոնք օգտագործվում են վերջինիս վերազինման համար:

Սա լուրջ սկանդալ է առաջացրել Իրանի և Լիբանանի միջև։

Կիսվել սոց․ ցանցերում