Թրшմփը Զելեն սկուն տվել է իր հեռախոսահամարը և ասել, որ ուղիղ կարող է զանգել իրեն

Փետրվարի 12-ին իրենց զրույցի վերջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն փոխանցել է իր հեռախոսահամարը և ասել, որ նա ուղիղ կարող է զանգահարել իրեն։ Այս մասին հայտնում է ամերիկյան Axios պորտալը ՝ վկայակոչելով աղբյուրները։

Պորտալի զրուցակիցները պնդում են, որ ի պատասխան Թրամփի առաջարկի՝ Զելենսկին խոստացել է Ամերիկայի նախագահին տալ ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի չեմպիոնական գոտին։

Ընդհանուր առմամբ, Թրամփի և Զելենսկու զրույցը դրական էր, ասում են Axios-ի աղբյուրները։

«Թրամփը Զելենսկիին ասել է, որ պետք է խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինան փրկելու համար։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարը լրջորեն է տրամադրված հակամարտության կարգավորման հարցում։ Թրամփը փորձել է Զելենսկուց պարզել՝ արդյոք նա դեռ ցանկանում է գործարքի գալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում։ Զելենսկին պատասխանել է՝ ասելով, որ ցանկանում է համաձայնության գալ, բայց ընդհանուր առմամբ թերահավատ է»,-նշված է հոդվածում։

Կիսվել սոց․ ցանցերում