Արդեն 2 տարի Եվրամիության դիտորդներն ավելի են բարձրացրել ՀՀ անվտшնգությունը, քան ՀԱՊԿ-ը. Սուքիասյան

«Հայաստանին ԵՄ-ում չեն սպասում» ասվածը դիսկուրս է, որը դրվել է շրջանառության մեջ: Այդպես են ասում, երբ չեն ուզում, որ ինչ-որ բան արվի:

Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապետությանը ԵՄ-ին մոտ թողնելու կամ անդամ դարձնելու բավական իմպուլսներ են եղել»:

Այս մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում հարցազրույցում կարծիք է հայտնել Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով ընդդիմության այն թեզին, թե Հայաստանի անդամակցության ձգտումը Եվրամիությանը կեղծ օրակարգ է:

«Իրականում սպասում են: Նախ՝ Եվրամիության դիտորդներն են այստեղ, որը մեր անվտանգության մեջ կարևոր բաղադրիչ է»,- ասել է Սուքիասյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Եվրամիությանն անդամակցության օգուտը ՀՀ-ն քաղելու է Աստված գիտի՝ երբ, մինչդեռ Ռուսաստանի կողմից Հայաստանի կրած վնասները, այդ թվում՝ անվտանգային, հիմա են, Սուքիասյանն ասել է.

«Նախ՝ իրենք ինչ են առաջարկում՝ մնալ մի համակարգում, որը փլվել է, արդյունավետ չի եղել և գլխավորապես գործել է մեր դեմ: Մենք նախկինում եղել ենք այնքան մերձ, ինչքան հնարավոր է: Այստեղ Եվրամիությունը դետալ է քննադատության մեջ, իրենք թիրախավորում են Հայաստանի կուրսը, քննադատում են ՀՀ-ի որդեգրած կուրսը: Սկզբում թիրախավորվում էին ԵՄ դիտորդները՝ դա ՌԴ-ի դեմ է, ՀԱՊԿ-ի դեմ է և այլն, հետո Հռոմի ստատուտը թիրախավորվեց: Այսինքն՝ իրենք թիրախավորում են  ցդանկացած կուրս, ինչը Հայաստանին տալիս է անկախության լրացուցիչ բաղադրիչ: Հայաստանն իր հայտարարությունն արել է ու էլ ոչինչ չի արել, ի՞նչ ոռնոց է»:

Ըստ գործչի, ԵՄ դիտորդները այստեղ են և 2 տարի է՝ Հայաստանի դեմ այլանդակություններ չկան, նրանք ավելի են բարձրացրել ՀՀ անվտանգությունը, քան ՀԱՊԿ-ը:

Կիսվել սոց․ ցանցերում