Ուկրшինան և Եվրոպան, պետք է անպայման ներգրավվեն բանակցություններում. Շпլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, սակայն նշել է, որ անհրաժեշտ է ԵՄ-ն և Ուկրաինան ներգրավել հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության մեջ։

Ըստ Կանցլերի` բոլորը կիսում են Ուկրաինայում հակամարտությունը որքան հնարավոր է շուտ ավարտելու ցանկությունը։

«Բայց ես մնում եմ իմ դիրքորոշմանը. Ուկրաինան, ինչպես նաև Եվրոպան, պետք է անպայման ներգրավվեն այս բանակցություններում: Ի վերջո, մենք խոսում ենք հիմնարար հարցերի մասին, որոնք վերաբերում են Եվրոպայում անվտանգությանն ու խաղաղությանը», – ասել է Շոլցը:

Կիսվել սոց․ ցանցերում