Եթե Ռпւսաստանը խաբի և խախտի հրադադարի ռեժիմը, Ուկրшինան ավտոմատ կերպով կանդամակցի ՆԱՏՕ-ին

Եվրոպացի առաջնորդները Փարիզում կայանալիք հանդիպմանը կքննարկեն ՆԱՏՕին Ուկրաինայի անդամակցության հարցըեթե Ռուսաստանը խախտի հրադադարի ռեժիմըհայտնում է The Guardian-ը։

Փետրվարի 17-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը ՖրանսիայիԳերմանիայիՄեծ ԲրիտանիայիԻտալիայիԼեհաստանիԻսպանիայիՆիդեռլանդների և Դանիայի առաջնորդներըինչպես նաև ԵՄն և ՆԱՏՕի գլխավոր քարտուղարը կքննարկենմասնավորապեսՆԱՏՕին Ուկրաինայի ավտոմատ կերպով անդամակցության տարբերակըեթե Ռուսաստանը խաղաղության համաձայնագրի կնքումից հետո խախտի հրադադարը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացի առաջնորդների արտակարգ գագաթնաժողով է հրավիրել Փարիզում՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։ Մասնավորապես, նրանք ԱՄՆ-ից պահանջելու են դադարեցնել Եվրոպայի և Ուկրաինայի արգելափակումը Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության բանակցությունների գործընթացից, ընդգծել են լրատվամիջոցները։

Պարբերականի տեղեկություններով՝ Փարիզում կայանալիք հանդիպմանը կքննարկվեն պաշտպանական հնարավորությունները, որոնք Եվրոպան կարող է տրամադրել Ուկրաինային՝ անվտանգության հուսալի երաշխիքներ ապահովելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում