Ուկրшինային անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ՝ նման նրանց, որոնք տրվել են Իսրшյելին. Զելե նսկի

Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ՝ նման նրանց, որոնք արևմտյան երկրների կողմից տրվել են Իսրայելի համար, NBC-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։

«Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց ինչո՞ւ այս երկրները օգնեցին: Հիանալի է, որ նրանք խոցեցին իրանական հրթիռները, բայց Իսրայելը դաշինքի անդամ չէ: Սա նշանակում է, որ նրանք անվտանգության հատուկ երաշխիքներ ունեն ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և այլ դաշնակիցներից»,- ասել է նա:

Բացի այդ, Զելենսկին նաև մեծ քանակությամբ հրթիռներ է պահանջել իր երկրի համար, որոնք կծառայեն որպես կանխարգելիչ միջոց ցանկացած այլ լայնածավալ ներխուժման դեպքում։

Կիսվել սոց․ ցանցերում