ԱՄՆ-ը Ուկրшինայի համար զե նք կվաճառի Եվրոպային. Թրшմփ

ԱՄՆ-ը չի խանգարի եվրոպական երկրներին ամերիկյան զենք գնել Ուկրաինայի համար, լրագրողներին ասել է նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Bloomberg-ը։

«Այո, ես կանեմ դա»,- պատասխանել է նա հարցին, թե նման թույլտվություն կտա՞։

Bloomberg-ը բացատրում է, որ դա Ուկրաինային հնարավորություն կտա ստանալ ամերիկյան զենք, նույնիսկ եթե ԱՄՆ-ը դադարեցնի սեփական մատակարարումները։ Ներկայումս ԱՄՆ-ը չի արգելում իր զենքի գնումն Ուկրաինայի համար. խոսվում էր միայն արգելքի հնարավոր լինելու մասին։

Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնը ձգտում է մեծացնել իր եվրոպական դաշնակիցներից ամերիկյան զենքի գնումները։

Կիսվել սոց․ ցանցերում