Հայկ Հովհաննիսյանի ու Անահիտ Մանուկյանի հրապարակումը

Դերասան Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը կարճ ժամանակահատվածում դարձան ինստագրամյան ամենագեղեցիկ զույգերից մեկը։ 

Զույգը քիչ ժամանակ է, ինչ համատեղ հրապարակումներ է անում, սակայն նրանց շրջապատում բոլորն արդեն խոսում են կայանալիք հարսանիքի մասին, հատկապես երբ վերջերս Անահիտը ընկերուհու հարսանիքի ժամանակ բռնեց հարսի ծաղկեփունջը։ 

Զույգն այդ մասին ոչինչ չի հանրայնացնում, փոխարենը Անահիտ Մանուկյանն ամեն օր իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է անում, որտեղ երջանիկ ու փայլող աչքերով է։
Հերթական հրապարակման մեջ նրանք ցույց են տվել իրենց ջերմ ու սիրառատ հարաբերությունները:

 

Կիսվել սոց․ ցանցերում