Դադարեցրե՛ք: Ստահակին արձագանքելու կարիք չկա

Պետության, պետականության, ժողովրդավարության դեմ գործած դավաճանությունը չի կարող ունենալ ոչ վաղեմություն, ոչ ներում։
Ամբողջ իշխանությունը զբաղված է Քոչարյանի ասուլիսին պատասխանելով, մինչդեռ մարդասպանն ընդհանրապես խոսելու իրավունք չպետք է ունենար։ Նա, ով պետք է ազատություն աղերսեր՝ պետության դեմ գործած իր հանցագործությունների, ապօրինի հարստացման, քաղաքական հետապնդումների, սպանությունների, Հայաստանի և Արցախի դեմ դավաճանության համար, հիմա Ազատության հարցերին է պատասխանում։ Սա ոչ միայն ցինիզմ է, այլ բացահայտ արհամարհանք պետության, ժողովրդի և արդարադատության հանդեպ։
Դադարեցրե՛ք: Ստահակին արձագանքելու կարիք չկա։ Դավաճաններին, ժողովրդավարության թշնամիներին ոչ թե պետք է պատասխանել, այլ օրենքի ողջ ուժով, անհապաղ և անխուսափելիորեն պատժել։
Ոչ մի զիջում, ոչ մի ներողամտություն, ոչ մի հնարավորություն խուսափելու պատասխանատվությունից։
Պետության ու ժողովրդի դեմ գործած դավաճանությունը միայն մեկ լուծում ունի՝ օրենքի ուժով անողոք և անշրջելի դատաստան։
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում