Եվրամիությունը և Միացյալ Թագավորությունը չեն ճանաչում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում անցկացված արտահերթ «նախագահական» ընտրությունները։ Այս մասին գրում է aliq.ge-ն: Թբիլիսիի դաշնակիցներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ «Միացյալ Թագավորությունը չի ճանաչում 2025 թվականի փետրվարի 15-ին Վրաստանի Աբխազական շրջանում անցկացված նախագահական ընտրությունների օրինականությունը», — ասվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։ Աբխազական ընտրությունները չեն ճանաչել նաև Բրյուսելում՝ նշելով, որ Եվրամիությունը կշարունակի վարել չճանաչման և ներգրավվածության քաղաքականությունը: Նշենք, որ պաշտոնական Թբիլիսին դատապարտել է «նախագահական ընտրությունները»: Ի դեպ, Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում «նախագահական» ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի:
Բրյուսելն ու Լոնդոնը չեն ճանաչում աբխազական ընտրությունները
