Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 16-ին ուշագրավ հարցազրույց է տվել ուկրաիներենով և որոշ դետալներ բացել ոչ միայն ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից, այլ ընդհանրապես։
Քանի որ ինքս ուկրաիներեն չեմ հասկանում, ուղղակի մեջբերեմ Կիևի տնտեսագիտական դպրոցի (Kyiv School of Economics) նախագահ, Ուկևրաինայի էկոնոմիկայի նախկին նախարար Տիմոֆեյ Միլովանովի կողմից հարցազրույցի անգլերեն համառոտագրումները։
1/ Զելենսկի. «Ես արգելափակեցի Թրամփի հետ համաձայնագիրը հանքային իրավունքների վերաբերյալ, քանի որ այն չի պաշտպանում Ուկրաինայի շահերը»։ Այնուհետը ավելի դիվանագիտական ձևակերպման է դիմում․ «Այն [համաձայնագիրը] պետք է իրավաբանորեն ճիշտ լինի ներդրումների և անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Ես դա դեռ չեմ տեսնում փաստաթղթում»:
Zelensky: I blocked the agreement with Trump on mineral rights as it does not protect Ukraine interests. Then he goes diplomatic. It must be legally correct regarding investments and security guarantees. I don’t yet see in the document.
2/ Զելենսկին Սաուդյան Արաբիայում կազմակերպվող հանդիպման մասին. «Ես բանագնացների հետ հանդիպելու հրավեր Ուկրաինայի համար չեմ տեսել։ Մենք մեր ռազմավարական գործընկերների հետ որևէ բանակցություն ու քննարկվող փաստաթուղթ չունենք։ Ռուսաստանը դրանցից չէ։»
Zelensky about meeting in Saudi Arabia: «I haven’t seen any invitations for Ukraine to meet with envoys. We have no documents or negotiations with our strategic partners. Russia is not one of them».
3/ Զելենսկի. «Ռուսաստանի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար մեզ պետք է ոչ 50, 100 կամ էլ 300 հազար. Եվրոպական առաջնորդները դա հասկանում են և դիտարկում են ֆինանսական հետևանքները»:
Zelensky: To defend against a potential Russian offensive, we need not 50, 100, or 300 thousand. European leaders understand this and are considering the financial implications.
4/ Զելենսկի. «Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև դաշինքի փլուզումը ձեռնտու կլինի միայն Պուտինին և Հյուսիսային Կորեային»
Zelensky: «Losing the alliance between Europe and the U.S. would benefit only Putin and North Korea.»
5/ Զելենսկի․ «Եթե Պուտինը ցանկանում է միայն հրադադար իր մեկուսացումը թուլացնելու համար, դա իրական խաղաղություն չէ: ԱՄՆ-ն առանցքային քաղաքական իշխանություն ունի, և նրա մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ կարևոր է»:
Zelensky: «If Putin only wants a ceasefire to ease his isolation, that’s not real peace. The U.S. holds key political power, and its approach to Russia matters.»
6/ Զելենսկի․ «Եթե Թրամփը կարողանա Պուտինին դեպի իրական խաղաղություն մղել, մենք կարող ենք առաջին անգամ հասնել անվտանգության իրական երաշխիքների, եթե բոլոր կողմերը, հատկապես Ամերիկան, դրան պատրաստ լինեն։»
Zelensky: «If Trump can push Putin toward genuine peace, we may achieve real security guarantees for the first time — if all sides, especially America, are ready.»
7/ Զելենսկի. «Եվրոպայի առաջնորդները, որոնք ժամանակին ավելի թերահավատ էին, քան ԱՄՆ-ը, այժմ ավելի պատրաստ են աջակցելու Ուկրաինային. Նրանք Վտանգը հասկանում են, այն է՝ Պուտինը կգա, այլ ոչ թե՝ եթե Պուտինը գա։»
Zelensky: «European leaders, once more skeptical than the U.S., are now more ready to support Ukraine. They understand the danger — Putin will come, not if he comes.»
8/ Զելենսկի. «Նա (Պուտինը) կարող է փորձարկել ՆԱՏՕ-ն, իսկ առանց ուժեղ պատժամիջոցների և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև միասնության, դա շատ վտանգավոր է»:
Zelensky: «He [Putin] may test NATO, and without strong sanctions and unity between the EU and the U.S., that is very dangerous.»
9/ Զելենսկի. «Բոլորը պետք է ընտելանան այն փաստին, որ այլևս հնարավոր չէ Ուկրաինային ասել, թե նա որտեղ պետք է լինի»:
Zelensky: «Everyone needs to get used to the fact that Ukraine can no longer be told where to be.»
10/ Զելենսկի. «Անվտանգության ուժեղ երաշխիքները հնարավոր չեն առանց սահմանների երկայնքով ամերիկյան զորքերի, կամ առաջնագծում պետք է ներառվեն ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերները»:
Zelensky: «Strong security guarantees are not possible without U.S. Troops on the borders or front lines must include U.S. and European partners.»
11/ Զելենսկի. «Առանց ԱՄՆ-ի դա [այդպիսի անվվտանագային երաշիքը] թույլ է. Զորքերի թիվը կարևոր է, և առայժմ միայն Եվրոպան բավարար չէ։»
Zelensky: «Without the U.S, it’s weak. The number of troops matters, and for now, Europe alone is not enough.»
12/ Զելենսկին ընտրությունների մասին. «Ոչ ոք բարձր մակարդակով չի բարձրացնում այս հարցը, բացի Պուտինից, երբեմն էլ՝ ԱՄՆ-ը․ բոլորը հասկանում են մեր օրենքը և դրա հետևանքները»:
Zelensky on elections: «No one raises this issue at a high level, except Putin, sometimes the U.S. Everyone understands our law and the consequences.»
13/ Զելենսկի․ «Անցումը պայմանագրային բանակին ճիշտ քայլ էր՝ այն համապատասխանեցնելով ԱՄՆ-ի պրակտիկային: Այս պատերազմը ոչ միայն կենդանի ուժի, այլ նաև առաջադեմ զենքի մասին է: Հիմա խոսքը դրոնների մասին է, ոչ միայն տանկերի:»
Zelensky։ «The shift to a contract army was the right step, aligning with U.S. practices. This war isn’t just about manpower but advanced weapons. Now it’s about drones, not just tanks.»
14/ Զելենսկի․ ««Հյուսիսային Կորեայի մասնակցությունը պատերազմին գլոբալ սպառնալիք է: Նրանք հրթիռների, անօդաչու սարքերի և էլեկտրոնային պատերազմի ոլորտում փորձ են ձեռք բերել, և նրանք դա կօգտագործեն:»
Zelensky: «North Korea involvement in war is global threat. They’ve gained experience in missiles, drones, and electronic warfare, and they will use it.»
15/ Զելենսկի. «Հեռավորությունն այլևս նշանակություն չունի / կարևոր չէ. հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը թռչում են հազարավոր կիլոմետրեր: Եթե Ռուսաստանը հաղթի, դրան կհետևեն մյուսները: Մենք պետք է պաշտպանենք արժեքները և պաշտպանենք յուրաքանչյուր երկիր՝ անկախ նրա չափից»:
Zelensky: «Distance no longer matters — missiles and drones fly thousands of kilometers. If Russia wins, others will follow. We must defend values and protect every country, no matter its size.»
16/ Զելենսկի. «ԱՄՆ-ն պետք է անձամբ / սեփական աչքերով տեսնի այս պատերազմի իրականությունը՝ առանց արտաքին ազդեցության: Ես պարոն Քելլոգին հրավիրեցի ռազմաճակատ, որպեսզի ինքը ականատես լինի դրան և խոսի մեր հրամանատարների հետ»:
Zelensky: «The U.S. needs to see the reality of this war firsthand, without outside influence. I invited Mr. Kellogg to the front to witness it himself and speak with our commanders.»
17/Զելենսկի. «Ես ցանկանում եմ, որպեսզի նա այս ըմբռնումը տանի նախագահ Թրամփին: Դրանից հետո մենք կարող ենք քննարկել մեր նպատակներին ուղղված կոնկրետ քայլերը»:
Zelensky: «I want him to bring this understanding to President Trump. After that, we can discuss concrete steps toward our goals.»

