Գարիկ Պապոյանի «Coma club»-ի շենքը վաճառվում է

Երաժիշտ, դերասան և հումորիստ Գարիկ Պապոյանի ստեղծած «Coma club»-ի շենքը վաճառվում է:

Այս մասին տեղեկանում ենք սոցցանցերի էջերից:

««Coma club»-ը եղել է երազանք, որը պիտի նոր աննախադեպ մշակութային շունչ հաղորդեր Ծաղկաձոր քաղաքին՝ ստեղծելով նոր երաժշտական «ուիքենդային» մշակույթ»,- բացումից առաջ նշել էր Գարիկ Պապոյանը:

«ԼուրջCast»-ի շրջանակներում Գարիկը պատմել է, որ նախագիծը ինքն ու ընկերը 0-ից կառուցել են, սիրտ ու հոգի են դրել այդ ամենի մեջ, անգամ շենքը իրենք են կառուցել և բոլոր հնարավոր ռիսկերը հաշվի առնելով՝ երբեք չեն մտածել, որ Ծաղկաձոր քաղաքը կլինի դատարկ:

Կիսվել սոց․ ցանցերում