«Պատմական քայլ՝ խաղաղության ճանապարհին»․ Սպիտակ տան խոսնակ

Էր Ռիադում ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններն առաջին, բայց «պատմական քայլ» էին Ուկրաինայում խաղաղության հաստատման ճանապարհին։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը։

«Սա իսկապես պատմական քայլ է դեպի խաղաղություն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ամերիկյան վարչակազմը կապի մեջ է Ուկրաինայի ղեկավարության, ինչպես նաև եվրոպացի դաշնակիցների հետ՝ ձգտելով «լսել բոլոր կողմերի տեսակետները»։

Նրա խոսքով՝ գործարքի շուրջ բանակցություններ վարելու և խնդիրը լուծելու համար պետք է խոսել հակամարտության երկու կողմի հետ:

Կիսվել սոց․ ցանցերում