Սոնա Աբրահամյանը և Ռեփեր Դավոն սպասում են իրենց առաջնեկին

Լրագրող, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը և Դավիթ Միրոյանը՝ Ռեփեր Դավոն, արդեն 4 տարի է, ինչ մշտական բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։ 

Սոնան շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել ինստագրամյան հարթակում, որտեղ հոլովակների միջոցով պատմում է ԱՄՆ-ի կյանքի մասին, ներկայացնում վատ ու լավ կողմերը։ 

Սակայն այս անգամ Սոնան բոլորովին այլ բովանդակությամբ տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ սպասում են իրենց առաջնեկին։

«Մեր նորությունը»,- հոլովակին կից գրել էր Սոնան։ 

Հավելենք նաև, որ զույգն ամուսնացել է 2018 թվականին։

Կիսվել սոց․ ցանցերում