Իսմայիլիում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԶԼՄ-ները՝ երկրի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնին հղումով։
Հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15:11-ին։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
