Պատկերացրեք՝ համեստորեն հաջողակ կատակերգու Վլադիմիր Զելենսկին կարողացավ համոզել Ամերիկայի Միացյալ Նահանգներին ծախսել 350 միլիարդ դոլար՝ պատերազմելու պատերազմի մեջ, որը չէր կարող հաղթել, որը երբեք պետք չէր սկսել, և որը նա՝ առանց ԱՄՆ-ի և Թրամփի, երբեք չի կարող կարգավորել։ ԱՄՆ-ն ծախսել է 200 միլիարդ դոլար ավելի, քան Եվրոպան, մինչդեռ Եվրոպայի փողերը երաշխավորված են, իսկ ԱՄՆ-ն ոչինչ չի ստանալու։ Ինչո՞ւ քնած Ջո Բայդենը չպահանջեց հավասարություն՝ նկատի ունենալով, որ այս պատերազմը Եվրոպայի համար շատ ավելի կարևոր է, քան մեզ համար. մենք ունենք մեծ, գեղեցիկ օվկիանոս, որը մեզ բաժանում է։ Դրան ավելացրած՝ Զելենսկին խոստովանում է, որ իրեն ուղարկված գումարի կեսը «ԱՆՀԵՏԱՑԵԼ» է։ Նա հրաժարվում է անցկացնել ընտրություններ, ուկրաինական հարցումների համաձայն՝ նրա վարկանիշը շատ ցածր է, և միակ բանը, որում նա հաջողել է, Բայդենին «քայլացնելու» արվեստն է։ Ընտրություններ չունեցող բռնապետ. Զելենսկին պետք է արագ գործի, հակառակ դեպքում երկիր չի մնա։ Մինչ այդ, մենք հաջողությամբ բանակցում ենք Ռուսաստանի հետ պատերազմը ավարտելու համար, մի բան, որը բոլորը ընդունում են, որ կարող է անել միայն «Թրամփը» և Թրամփի վարչակազմը։ Բայդենը երբեք չփորձեց, Եվրոպան չկարողացավ խաղաղություն ապահովել, իսկ Զելենսկին երևի ուզում է պահել «ոսկե գնացքը»։ Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի գործ է կատարել. իր երկիրը կործանված է, և միլիոնավոր մարդիկ անիմաստ մահացել են։ Եվ այսպես շարունակվում է…
Նախագահ Թրամփը Վոլոդիմիր Զելենսկուն անվանեց բռնшպետ…
