Եվրոպան նախատեսում է 30 հազարից պակաս զпրք տեղակայել Ուկրшինայում

Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները մտադիր են Վաշինգտոնին առաջարկել տեղակայել եվրոպական երկրներից 30 հազարից քիչ զինվորական։ Ինչպես հայտնում է բրիտանական The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով այս ծրագրին ծանոթ արեւմտյան պաշտոնյաներին, դա համաձայնեցվել է Փարիզում եվրոպացի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

Հրատարակությունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մշակված առաջարկները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կներկայացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Միաժամանակ, նա պնդելու է նաև, որ Ռումինիայում և Լեհաստանում տեղակայվեն ամերիկյան կործանիչներ և հրթիռային համակարգեր, որոնք ռուսական զինադադարի խախտման դեպքում կլինեն բարձր պատրաստվածության։

Ավելի վաղ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ Լոնդոնը մտադիր է միջնորդի դեր ստանձնել Բրյուսելի եւ ամերիկյան նոր վարչակազմի միջեւ։

Կիսվել սոց․ ցանցերում