«Վերջին շրջանում ամենագեղեցիկ տեսանյութն իմ լրահոսում.
Ես տխուր չեմ, ամեն անպետք էմոցիա դուրս է գալիս ինձնից, ես կենդանանում ու վերածնվում եմ»,- տեսանյութին կից գրել է երգչուհին:
Հիշեցնենք՝ մինչև համերգը երգչուհին Tert.am Life-ի հետ զրույցում նշել էր, որ «Դեպի Եվրատեսիլ»-ում հայտնվեց իր հետևորդների հորդորների շնորհիվ:
Մեզ հետ զրույցում Ֆլորա Բիչախչյանը խոստովանել էր, որ նախկինում չէր կարևորում մրցույթները, հետո հասկացավ, որ դրանք խթան եմ հանդիսանում առաջ գնալու:
«Բաներ կան, որ դու քո մասին չգիտես, որոնք բացահայտվում են հենց մրցույթների ժամանակ: Հիմա ինձ համար մրցույթները շատ մեծ նշանակություն ունեն»,- նշել էր նա:

