Սպшնություն Ավան-Առինջում. ճշտվել է հшնցագործությունը կատարած անձի ինքնությունը

Փետրվարի 19-ին՝ ժամը 23.41-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածքով» Ավան-Առինջ թաղամասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել անհայտ անձ, որի մոտ գրանցվել է «սրտի կանգ»:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչությունից մեկնած խումբը պարզել է, որ մահացածը Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 1980թ. ծնված Վահագն Մ-ն Է։ Ճշտվել է նաև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։

Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Կիսվել սոց․ ցանցերում