Մերձավանում տեղի ունեցած սպшնության գործով ևս մեկ անձ է կալшնավորվել

Մերձավանում տեղի ունեցած սպանության գործով ևս մեկ անձ է կալանավորվել:

Լուրը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Այսպիսով, սույն գործով կալանքի տակ գտնվող անձանց թիվը հասել է 5-ի:

Քրեական հետապնդում իրականացվում է 9 անձի նկատմամբ:

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով սեփական տեղեկություններին, հայտնեց, որ այդ գիշեր հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը:

Ըստ իրավապահ կառույցների՝ դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 2-ամսյա կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել՝ ովքեր են կալանավորվածները:

Կիսվել սոց․ ցանցերում