ԱԺ պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում մասնակցել է վեհաժողովի ձմեռային նստաշրջանին (տեսանյութ)

Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ մասնակցել է աշխատանքներին, ելույթներ ունեցել վեհաժողովի երեք հանձնաժողովների նիստերում: Հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Հայաստանն առաջնահերթություն է տալիս խաղաղությանը, համագործակցությանը, ինքնիշխանության եւ ժողովրդավարության ամրապնդմանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում