Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը

«Խցանումների առաջացման  80 տոկոսը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»,-  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ձյան հետևանքով Երևանում առաջացած խցանմումներին։

Ըստ նրա, խնդիր է հենց ԱՊՊԱ համակարգի տրամաբանությունը, երբ թեթև վթարների դեպքում ժամերով սպասում են և ստեղծում կիլոմետրանոց խցանումներ։

«Մարդիկ մեղավոր չեն, մարդիկ չեն կարող մեղավոր են լինել այստեղ, մարդիկ միգուցե մեղավոր են, որ ամառային անվադողերով են դուրս եկել փողոց։ Եթե այդ հանգամանքը հաշվի առնվի, ինձ թվում է, ԱՊՊԱ-ն պետք է հարց բարձրանի՝ փոխհատուցի, թե ոչ։ Այդ համակարգը Երևանի համար աղետ է»,- նշեց նա։

Ավինյանի խոսքով, հիմնական խնդիրը եղել է Արաբկիր վարչական շրջանում. տեխնիկայի  որոշակի, մի քանի ժամ ուշացման հետևանքով տեղի է ունեցել բավականին ծանր խցանում, այլ հատվածներում ևս եղել է խցանում, բայց ոչ այնքան դժվարանցանելի:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարութան որոշմամբ՝  վարորդները կտուգանվեն, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։ Միայն այս տարի  այդ կանոնը գործել է դեկտեմբերի 10-ից։

Ձմեռային անվադողերը պետք է մաշված չլինեն, ունենան 4մմ-ից ավելի բարձրություն։

Այդ ընթացքում ամառային անվադողերով երթևեկելու դեպքում վարորդը կտուգանվի 5000 դրամ։ 

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում