Մեծ Բրիտանիան կարգելի Ռпւսաստանի բոլոր բարձրաստիճան քաղաքական գործիչների մուտքը երկիր

Հակառուսական պատժամիջոցների վերջին փաթեթի շրջանակներում Մեծ Բրիտանիան նախատեսում է արգելել մուտքը երկիր բոլոր բարձրաստիճան քաղաքական գործիչների, պաշտոնյաների և մենեջերների համար։

Այս մասին հայտնում է The Times թերթը։

Նշվում է, որ ՆԳՆ-ն պատժամիջոցների ցանկում կավելացնի «բոլոր տարածաշրջանային և դաշնային նախարարներին, ինչպես նաև ռուսական խոշոր ընկերությունների տնօրեններին և բարձրաստիճան ղեկավարներին»։

Սահմանափակիչ միջոցները կազդեն նաև ՌԴ դաշնային և պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների, էներգետիկ և ֆինանսական հատվածների ընկերությունների ղեկավարության, ինչպես նաև ռուսական լրատվամիջոցների ղեկավարության վրա:

Երկրի իշխանությունները նման քայլի անհրաժեշտությունը բացատրում են Ռուսաստանի ղեկավարության վրա քաղաքական ճնշումը մեծացնելու և «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները նվազեցնելու» մտադրությամբ, որոնք, իբր, առկա են «Կրեմլի հետ կապված էլիտաների» կողմից։

Պատժամիջոցների ենթակա անձանց ամբողջական ցանկը կհրապարակի Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն։

Կիսվել սոց․ ցանցերում