Նարեկ Մկրտչյանը «Հшղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատակազմի հետ քննարկել է ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ այցերի շրջանակում՝ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր եղել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում։

Նախարարը հաստատության աշխատակազմի հետ քննարկել է մատուցվող ծառայություններին վերաբերող մանրամասներ, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Շահառուների հետ զրույցի ընթացքում  անդրադարձ է կատարվել վերջիններիս զբաղվածության ապահովման գործընթացին, ինչպես նաև հետաքրքրող մի շարք այլ հարցերի։

Կիսվել սոց․ ցանցերում