Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Աբգար Ա-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Աշտարակի խճուղում բախվել է գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Օպերատիվ են գործել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը և աշխատանքներ են կատարել վթարը կարճ ժամանակում վերացնելու ուղղությամբ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։
© https://shamshyan.com/hy/article/2023/09/12/1246087
Երևանում 23-ամյա վարորդը Nissan Teana-ով Աշտարակի խճուղում բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսք
