ԵՄ-ն պատրաստ է զինվпրներ ուղարկել Ուկրшինա՝ խաղաղության հաստատումից հետո․ մանրամասներ Մшկրոն-Թրшմփ հանդիպումից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հայտարարել է, որ հանդես է գալիս Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցով երկխոսության վերսկսման օգտին։

Միաժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, թե Միացյալ Նահանգների հետ բանակցություններում ուկրաինական հակամարտությունը դեռևս ըստ էության չի քննարկվել։

«ԵՄ-ն պատրաստ կլինի խաղաղության համաձայնագրի կնքումից հետո զինվորներ ուղարկել Ուկրաինա»,- հայտարարել է Մակրոնը։

Թրամփը տարօրինակ է համարել հարցը՝ պատրաստ է արդյոք ԱՄՆ-ն մասնակցել Ուկրաինայի վերականգնմանը։

Իսկ Մակրոնը հայտնել է, որ կողմ է Ուկրաինայի հետ համաձայնության արագ ձեռքբերմանը՝ ընդգծելով, որ խաղաղությունը պետք է փխրուն չլինի։

Կիսվել սոց․ ցանցերում