Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ցանկանում են որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնել Ուկրաինայում, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ ամենին խոչընդոտում է:
Սյս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
«Ներկայիս ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ցանկանում է հասնել խաղաղության։ Ի դեպ, մենք էլ, և որքան հնարավոր է՝ արագ։ Իսկ Ուկրաինայի վարչակարգի ներկայիս ղեկավարը կանգնած է այս նպատակին հասնելու ճանապարհին», — այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահը Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը։
Կրեմլի ղեկավարը նաև նշել է, որ Զելենսկին խուսափում է բանակցություններից, քանի որ դրանք կհանգեցնեն ռազմական դրության չեղարկման անհրաժեշտությանը, իսկ դրանից հետո նա ստիպված կլինի ընտրություն անցկացնել:
ՌԴ նախագահի խոսքով՝ ընտրությունների դեպքում Ուկրաինայի նախագահը վերընտրվելու շանսեր չունի:
Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նախապատրաստվող համաձայնագրին: Նա նշել է, որ այն ոչ մի կերպ չի վերաբերում Ռուսաստանին։ Դաշնության նախագահը նաև ասել է, որ ռուսական և ամերիկյան ընկերությունները խոշոր տնտեսական նախագծեր են քննարկում ուկրաինական կարգավորման շրջանակներում:
«Այո, մեր որոշ ընկերություններ միմյանց հետ կապի մեջ են և նման նախագծեր են քննարկում»,- նշել է Պուտինը:
