2 մարդատարի և բեռնատարի մասնակցությամբ ողբերգական վթար` Արարատի մարզում

Փետրվարի 25-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի Ոսկետափ բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Հունդայի Էլանտրա», «ՎԱԶ 21101» և «ՄԱՆ» մակնիշի բեռնատարը:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել են տարածքը, Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Վեդիի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:  Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժնի պհապանվող հատուկ տարածք:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում