ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՕԳՏՎԵԼ DEEPSEEK ՉԱԹ-ԲՈՏԻՑ

Նիդերլանդների կառավարությունն արգելել է պետական պաշտոնյաներին ու ծառայողներին օգտվել DeepSeek չաթ-բոտից։ Պատճառն DeepSeek-ը կասկածվում է լրտեսության իրականացման մեջ։ Այս մասին հայտնում է NL Times պարբերականը։ Համաձայն հրապարակման, որոշումը կայացվել է Նիդերլանդական Թագավորության համապատասխան գերատեսչության ղեկավարի կողմից։

Նշենք, որ համանման որոշումներ կայացրել են նաեւ Ավստրալիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի իշխանությունները։

 

Կիսվել սոց․ ցանցերում