Չեխիայի Բերնոունի երկրամասում ինքնաթիռի կործանման հետեւանքով երկու տղամարդ է զոհվել, գրում է Ceske Noviny պարբերականը:
Ինքնաթիռն ընկել է տան մոտ գտնվող այգում։
Դեպքի վայր են մեկնել բոլոր փրկարարական ծառայությունները, ներգրավվել են օդային փրկարարների երկու ուղղաթիռ եւ երկու ցամաքային անձնակազմ:
Վթարի պատճառները հետաքննվում են։
