Չիլիում արտակարգ դրություն էր հայտարարվել այն բանից հետո, երբ ամբողջ երկրով մեկ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով 19 մլն մարդ մթության մեջ էր մնացել:
Երկրի մեծ մասում, ներառյալ մայրաքաղաք Սանտյագոյում, պարետային ժամ էր սահմանվել մինչև չորեքշաբթի առավոտյան ժամը 6-ը, գրում է Daily Mail-ը:
Անջատումը, որի հետևանքով բնակչության 98 տոկոսը մնացել էր առանց էլեկտրականության, երթևեկության ոլորտում կոլապս էր առաջացրել: Սանտյագոյի մետրոյից տարհանվել են վախեցած ուղևորները:
Ըստ թարմ տվյալների՝ երկրի որոշ մասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է:
