Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ Ալավերդիի ճանապարհի 2-րդ թունելում բախվել են Iveco բեռնատարն ու Renault-ը․ կան վիրшվпրներ․ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ թունելի մեջ բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 40-ամյա Արայիկ Ե․-ի վարած Iveco մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ, 40-ամյա Արման Գ․-ի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 45-ամյա Թումիկ Մ․-ն ու Renault-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հւվանդանոց տեղաոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզի Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները, քանի որ վթարի հետևանքով թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ավտոմեքենաների խցանումն էլ 2 կողմից անցնում է մի քանի կիլոմետրը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/09/12/1246096

Կիսվել սոց․ ցանցերում