ԽԱԽՏՎԵԼ Է ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

NBC News-ը հայտնում է, որ ԱՄՆ Արդարադատության նախարարության փաստաբանները համաձայնել են ժամանակավորապես սահմանափակել Իլոն Մասկի կողմից ղեկավարվող Դաշնային կառավարության արդյունավետության դեպարտամենտի՝ DOGE-ի, մասնագետների հասանելիությունը Ֆինանսների նախարարության վճարումային համակարգի հանդեպ, հաշվի առնելով, որ դրանք պարունակում են միլիոնավոր ամերիկացիների անձնական տվյալներ։

Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ ամերիկյան մի շարք արհմիություններ դատական հայց են ներկայացրել Ֆինանսների նախարարության դեմ՝ մեղադրելով վերջինիս այն բանում, որ անօրինական քայլ է կատարել՝ մասնավոր տեղեկատվությունը տրամադրելով DOGE-ին։ Հայցատուները կարծում են, որ այդ կերպ խախտվում է անձնական տվյալների գաղտնիության մասին ամերիկյան դաշնային օրենքը։ Հայցատուները նաեւ նշել են, որ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը «փակ դռների հետեւում է թույլատրել DOGE-ի մասնագետներին հասանելիություն ունենալ այդ տվյալներին»։

 

Կիսվել սոց․ ցանցերում