ԱՄՆն Ուկրաինային անվտանգության լրացուցիչ երաշխիքներ չի տրամադրի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի հարձակվի Ուկրաինայի վրա, քանի դեռ Ամերիկան այնտեղ է։
Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի անվտանգությունը կապահովի երկրների միջև բնական պաշարների վերաբերյալ գործարքը, որը նա հույս ունի ստորագրել վաղը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցի ժամանակ։
Վաշինգտոնը և Կիևը բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ այցի ընթացքում, հայտարարել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ գործերը «շատ լավ» են ընթանում: Նա վստահություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը կկնքվի։
Թրամփը կրկնել է, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ի դաշինքին։ Մոսկվան, նրա խոսքով, նույնպես ստիպված կլինի գնալ զիջումների։
