Թրшմփը պատրաստ է լսել ուրիշներին․ Պես կով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն ինքն է խոսում, այլեւ պատրաստ է լսել ուրիշներին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Կրեմլը հույս ունի Վաշինգտոնի խոհեմության վրա Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում և արդյոք պատրաստակամություն է ակնկալում լսել և ընդունել Ռուսաստանի համար հիմնարար հարցեր։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, այն է, որ նախագահ Թրամփն ինքն է խոսում և պատրաստ է լսել ուրիշներին: Սա շատ կարևոր է և հիմնովին տարբերում է Վաշինգտոնի ներկայիս վարչակազմը նախորդից»,- կարծում է Պեսկովը։

Կիսվել սոց․ ցանցերում