City Bank-ը սխալմամբ հաճախորդի հաշվին է փոխանցել 81 տրիլիոն դոլար

Citigroup — ը 280 դոլարի փոխարեն սխալմամբ հաճախորդի հաշվին է փոխանցել 81 տրիլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը։

2024 թվականի ապրիլին կատարված գործարքը նախատեսված է եղել փոքր գումար փոխանցելու համար, բայց ձեռքով մուտքագրման սխալի և պահուստային համակարգի սխալ ինտերֆեյսի պատճառով ահռելի գումար է փոխանցվել։

«Չնայած հանգամանքին, որ այս չափի վճարում իրականում չէր կարող իրականացվել, մեր մասնագետները օպերատիվ հայտնաբերեցին սխալը Citi ledger — ի երկու հաշիվների միջև տվյալների մուտքագրման ժամանակ, և մենք չեղյալ հայտարարեցինք այս գործողությունը», — ասաց Citigroup-ի ներկայացուցիչը:

Միջադեպը որևէ ազդեցություն չի ունեցել բանկի կամ նրա հաճախորդի վրա:

Կիսվել սոց․ ցանցերում