Փրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվել մոտ 40 ավտոմեքենա

Փետրվարի 28-ին, ժամը 14:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում կան խցանված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել է երկու «Vaz» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան, առաջացել է խցանում (մոտ 40 ավտոմեքենա)։ Փրկարարները կարգավորել են երթևեկությունը․ խցանման մեջ հայտնված ավտոմեքենաները շարունակել են ընթացքը։ Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ Արագածի ՃՇՇ-ի կողմից ճանապարհի մաքրման աշխատանքների իրականացումը։

Կիսվել սոց․ ցանցերում