ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար. Հայաստանի հшվաքականը երկրորդ հшղթանակն է տոնել

Մալթայում ընթացքող ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարում Հայաստանի հավաքականն անցկացրել է վերջին երրորդ հանդիպումը՝ պարտության մատնելով Ջիբրալթարին 1:0 հաշվով:

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, մեր ընտրանու կազմում գոլի հեղինակ է դարձել Էրիկ Վուվունիկյանը:

Կայացած երեք մրցափուլերից հետո Հայաստանի Մ-16 հավաքականը տոնել է երկու հաղթանակ՝ հավաքելով 6 միավոր:

Անկախ կայանալիք Մալթա-Ֆարերյան կղզիներ հանդիպումից՝ մեր թիմը կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը, քանի որ զիջել էր նույնքան միավոր ունեցող Մալթայի դեմ խաղում:

Կիսվել սոց․ ցանցերում