Պետք է հարթել հարաբերությունները Թրամփի հետ. Բրիտանիայի վարչապետը զգուշացրել է Զելենսկուն

Պետք է հարթել հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի որ ցանկացած խաղաղություն երկար չի տևի առանց ԱՄՆ երաշխիքների։ Այս մասին Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը զգուշացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Ինչպես գրում է Financial times-ը, վարչապետի առաջնահերթությունն է անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինայի պաշտպանության համար, ինչը նշանակում է, որ գործընթացում պետք է ներգրավվի նաև ԱՄՆ-ը։ «Ուկրաինայում խաղաղության ճանապարհը պետք է անցնի Սպիտակ տան միջով»,- ասված է հոդվածում։

Կիսվել սոց․ ցանցերում