Ուգանդայում երկրորդ մшհն է արձանագրվել էբոլայի բռնկման պատճառով

Սուդանում վիրուսի բռնկման ֆոնին էբոլա տենդի երկրորդ մահացու դեպքն է հաստատվել Ուգանդայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ հղում անելով Ուգանդայի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ՝ Ուգանդայի առողջապահության նախարար Դիանա Անթվինը հաստատել էր էբոլայի բռնկումը Կամպալայում և հայտնել վարակի առաջին մահացու դեպքի մասին։ Առողջապահության նախարարությունը հայտնել է Մուլագոյի հիվանդանոցում մեկ այլ հաստատված դեպքի մասին:

Հունվարի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  Ուգանդա է ուղարկել մասնագետների՝ օգնելու համար իշխանություններին էբոլա վիրուսի նոր բռնկման դեմ պայքարում:

Փետրվարի սկզբին ԱՀԿ-ն հայտարարել էր, որ սկսել է Ուգանդայում էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումը:

Էբոլա վիրուսը մարդուն փոխանցվում է վայրի կենդանիներից։ Հիվանդության առաջին ախտանշաններն են ջերմությունը, մկանային սպազմը, գլխացավը և կոկորդի ցավը։ Դրան հաջորդում է երիկամների ու լյարդի դիսֆունկցիան, իսկ որոշ դեպքերում սկսվում է ներքին ու արտաքին արյունահոսություն։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1213329

https://x.com/WHOUganda/status/1895843263694635134?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1895843263694635134%7Ctwgr%5E482008bf90a7bfd583707189212f5676264b16b8%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Fhy%2Farticle%2F1213329

Կիսվել սոց․ ցանցերում